Ֆրանկ Կեսիեն կարող է վերադառնալ Եվրոպա

«Յուվենտուսը» պատրաստվում է հերթական ուժեղացմանը․ թուրինյան ակումբը կրկին մտադիր է փորձել վերադարձնել կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին։ Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը, «Յուվենտուսը» նախատեսում է արդեն հունվարին նոր առաջարկ ներկայացնել «Ալ-Ահլիին»։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ սաուդյան ակումբը չի բացառի ֆուտբոլիստի վաճառքը՝ նախընտրելով հիմա ստանալ փոխհատուցում, քան ամռանը կորցնել Կեսիեին որպես ազատ գործակալ։

Ինքը՝ 28-ամյա Կեսիեն, նույնպես ցանկանում է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ՝ բարձր մակարդակի մրցակցություն զգալու համար։ Սակայն խնդիր կարող է դառնալ նրա աշխատավարձը․ «Ալ-Ահլիում» նա ստանում է շուրջ 10 միլիոն եվրո տարեկան։ Եթե Ֆրանկը որոշի միանալ «Յուվենտուսին», ստիպված կլինի զգալիորեն կրճատել իր պահանջները։

Նշենք, որ Կեսիեն Իտալիայում օտար չէ․ նա նախկինում փայլել է «Միլանի» կազմում՝ դառնալով թիմի առանցքային ֆիգուրներից մեկը։ Թուրինում հավատում են, որ նրա վերադարձը կարող է նոր ուժ հաղորդել ակումբի կիսապաշտպանությանը։