Ֆրանչեսկո Տոտտին՝ «Ռոմա» – «Ինտեր» հանդիպման մասին

«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին կիսվել է Իտալիայի առաջնության յոթերորդ տուրում հռոմեական ակումբի և «Ինտերի» միջև կայանալիք խաղի վերաբերյալ իր սպասելիքներով։

«Ես ներկա եմ եղել այս խաղերից շատերին, ուստի հասկանում եմ թիմերի մտածելակերպը։ Սա իսկական պայքար է լինելու։ Դիբալան և Լաուտարոն կարող են վճռել արդյունքը և դառնալ հերոսներ։ Բայց կարծում եմ, որ Քրիստանիտեն կարող է տարբերություն ստեղծել այս խաղում», – Տոտտիի խոսքերն է մեջբերում Gazzetta dello Sport-ը։

Հիշեցնենք, որ «Ռոմա» – «Ինտեր» խաղը կկայանա շաբաթ օրը՝ հոկտեմբերի 18-ին։ Խաղից առաջ հռոմեական թիմը 15 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ինտերը»՝ չորրորդը։