Էրիկ Գարսիա․ «Նա «Բարսելոնայի» ամենաթերագնահատված ֆուտբոլիստն է»

«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան խոսել է ակումբի ամենաթերագնահատված խաղացողների մասին, հայտնում է As-ը։

«Կարծում եմ՝ Դե Յոնգը «Բարսելոնայի» ամենաթերագնահատված ֆուտբոլիստն է։ Նույնը կարելի է ասել նաև Օլմոյի և Ֆերմին Լոպեսի մասին։ Երբ նրանք առողջ են ու վնասվածք չունեն, թիմի խաղը միշտ հավասարակշռված է», — նշել է Գարսիան։

Հիշեցնենք, որ Էրիկ Գարսիան հաճախ է հայտնվում կատալոնական թիմի մեկնարկային կազմում և լուրջ պայքար է առաջարկել Ժյուլ Կունդեին, Անդրեաս Քրիստենսենին և Ռոնալդ Արաուխոյին։