«Ռեալ Մադրիդի» հարձակվող Էնդրիկը կարող է լքել ակումբը հաջորդ տարի։
ESPN-ի տվյալներով՝ 19-ամյա բրազիլացին կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը»։
Ըստ լուրերի, ֆրանսիական ակումբը պատրաստ է այս ձմռանը առաջարկ անել «Ռեալ Մադրիդին»։
Բրազիլացի ֆուտբոլիստի շրջապատը կարծում է, որ այս պահին վաղաժամ է խոսել հնարավոր հեռանալու մասին, չնայած խաղաժամանակի հետ կապված խնդրին։ Ֆուտբոլիստի հեռանալը կախված կլինի բազմաթիվ գործոններից։