Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) վերահսկողական և կարգապահական կոմիտեն հրապարակել է իր որոշումը՝ կապված Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ու «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգի միջադեպի հետ։
ՌՊԼ-ի 11-րդ տուրի «Կրասնոդար» – «Ախմատ» (2:0) խաղի ընթացքում Նդոնգը հարվածել էր Սպերցյանի ծնոտին և պնդել, թե հայ ֆուտբոլիստը ռասիստական արտահայտություն է արել իր հասցեին։ Սպերցյանը կտրականապես հերքել էր այդ մեղադրանքը։
ՌՖՄ-ն հետաքննությունից հետո ոչ մի ապացույց չի հայտնաբերել, որ Սպերցյանը կիրառել է ռասիստական բառեր։ Այնուամենայնիվ, կոմիտեն որոշել է տուգանել նրան 150 հազար ռուբլիով՝ վիրավորական վարքագծի համար։
Իսկ Նդոնգը, որը հարվածել էր Սպերցյանին, ստացել է երկու խաղի որակազրկում՝ մեկ փաստացի և մեկ պայմանական։