«Բարսելոնան» խախտումներով է բանակցել Անտուան Գրիզմանի հետ

Խոսեպ Բարտոմեուի նախագահության օրոք «Բարսելոնայի» տրանսֆերները հետաքննող դատավորը գործին ավելացրել է Անտուան ​​Գրիզմանի տրանսֆերը։

Դատավորը տրանսֆերում հայտնաբերել է վատ կառավարման և խարդախության նշաններ։ Հնարավոր է՝ «Բարսելոնան» Գրիզմանի հետ անմիջականորեն բանակցություններ է վարել «Ատլետիկո Մադրիդի» հետ նրա պայմանագրի ընթացքում՝ առանց ակումբի թույլտվության։

Սա արգելված է ՖԻՖԱ-ի կանոններով։ Բողոքից խուսափելու համար «Բարսելոնան» հնարավոր է՝ «Ատլետիկոյին» վճարել է 15 միլիոն եվրո և այն թաքցրել որպես մեկ այլ վճարում, ըստ El Mundo-ի։

Անտուան ​​Գրիզմանը «Ատլետիկո Մադրիդից» տեղափոխվել է «Բարսելոնա» 2019 թվականի ամռանը։ Երկու տարի անց ֆրանսիացին Մադրիդից վերադարձել է ակումբ։