«Բարսելոնան» որոշել է չերկարաձգել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու պայմանագիրը, ով մրցաշրջանի ավարտին կդառնա ազատ գործակալ, հայտնում է Fanatik պորտալը։
Աղբյուրի համաձայն՝ «Ֆեներբահչեն» պատրաստ է բարենպաստ պայմաններ առաջարկել 37-ամյա լեհ հարձակվողին։ Սաուդյան Արաբիայի ակումբները նույնպես հետաքրքրված են Լևանդովսկիով, սակայն ֆուտբոլիստն ներկայումս պատրաստ չէ շարունակել իր կարիերան այդ երկրում։
2025/2026 մրցաշրջանում հարձակվողը ակումբի կազմում մասնակցել է ինը խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով չորս գոլ։