Հարձակվող Գաբրիել Ժեզուշը իմացել է ակումբի դիրքորոշումը իր ապագայի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Transfer News Live-, «Արսենալը» Ժեզուշին հստակեցրել է, որ նա կարող է լքել ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ժեզուշը դեռ չի խաղացել 2025/26 մրցաշրջանում՝ ծնկի վնասվածքի պատճառով: Նա, ինչպես սպասվում է, կվերադառնա խաղադաշտ հունվարին: Նախորդ հաղորդագրությունները ենթադրում էին, որ Գաբրիել Ժեզուշը հույս ունի այս ձմռանը միանալ այնպիսի թիմի, որտեղ կարող է մշտական խաղաժամանակ ստանալ:
Այնուամենայնիվ, նախ 28-ամյա բրազիլացին պետք է վերադառնա իր լավագույն մարզավիճակին: Հեղինակավոր Transfermarkt պորտալը Ժեզուսին գնահատում է 32 միլիոն եվրո: