«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Արդա Գյուլերը կարծում է, որ Կիլիան Մբապպեի հասցեին քննադատությունը տեղին չէ։
Ֆրանսիացի հարձակվողը պարբերաբար գոլեր է խփում, բայց նրա խաղաոճը բոլորին դուր չի գալիս։ Ոմանք մեղադրում են ֆրանսիացուն անհատական խաղով շատ տարվելու համար։
«Մբապպեի քննադատությո՞ւն։ Մենք պետք է թույլ տանք նրան խաղալ այնպես, ինչպես ուզում է։ Կիլիանի տաղանդը նրան ազատություն է տալիս։ Նա գիտի, թե ինչ է անում և հիանալի հասկանում է, թե ինչու է խորը նահանջում։ Երբ նա նահանջում է, ես կարող եմ զբաղեցնել նրա դիրքը», – Գյուլերի խոսքերը մեջբերել է Madrid Zone-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապպեն Խաբի Ալոնսոյի թիմի կազմում խփել է 14 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։