«Ռեալ Մադրիդի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, թե որ ժամանակակից ֆուտբոլիստներով է նա հիանում։
«Անկախ դիրքից, մեկ ֆուտբոլիստ, որով ես հիանում եմ Լամին Յամալն է։ Անցյալ մրցաշրջանում՝ Չեմպիոնների Լիգայի «Ինտերի» դեմ «Սան Սիրոյում» կայացած խաղում (3-4), նա ամեն ինչ մենակ արեց։ Հետո ես մտածում եմ ՊՍԺ-ից Վիտինյայի կամ Ժոաու Նևեշի մասին։ Նրանք երբեք չեն կորցնում գնդակը», – Զիդանի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է հինգ խաղ, խփել երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։