Խաբի Ալոնսոն «Ռեալի» աստղերից մեկին չի տեսնում իր ծրագրերում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամռանը կհեռանա «արքայական» ակումբից, հաղորդում է Bildը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն դժգոհ է գերմանացի ֆուտբոլիստի կայունությունից և հաճախակի վնասվածքներից։ Ասվում է, որ Ալոնսոն պաշտպանության կենտրոնում նախընտրում է Էդեր Միլիտաո – Դին Հաուսեն զույգը։

Բացի այդ, Ռուդիգերի բարձր աշխատավարձը ակումբի ղեկավարությունը համարում է աննպատակ ծախս, եթե ֆուտբոլիստը մնա որպես պահեստային։

32-ամյա պաշտպանն այժմ ապաքինման փուլում է և դաշտ կվերադառնա դեկտեմբերին։