Ո՞րն է ֆուտբոլի պատմության լավագույն ակումբը. պատասխանել է Զինեդին Զիդանը

Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմության լավագույն թիմի մասին խոսելիս անսպասելի պատասխան է տվել։

Ֆրանսիացի մասնագետը չի ընտրել «Ռեալը» կամ «Յուվենտուսը», որոնցում խաղացել է իր կարիերայի ընթացքում։ Զիդանի կարծիքով բոլոր ժամանակների ամենաուժեղ թիմը եղել է Արիգո Սակիի ղեկավարած «Միլանը»։

«Լավագույն թիմը բոլոր ժամանակների՞։ «Միլանը»՝ Վան Բաստենի, Ռայկարդի, Գուլիտի, Բարեզիի և Մալդինիի հետ։ Սակիի թիմը պարզապես հիասքանչ էր», – ասել է Զիդանը՝ ըստ Sempre Milan-ի։

Հիշեցնենք, որ Արիգո Սակիի «Միլանը» 1989 և 1990 թվականներին նվաճել է Եվրոպայի չեմպիոնների գավաթը։