Վինիսիուս Ժունիորը կկանգնի դատարանի առաջ

Հուլիսին Վինիսիուս Ժունիորը Ռիո դե Ժանեյրոյում կազմակերպեց հսկայական ծննդյան երեկույթ։ Միջոցառմանը ներկա էր մոտ 500 մարդ։ Globo-ի տվյալներով՝ Վինիսիուսի երեկույթը աներևակայելի աղմկոտ էր, ինչը խանգարում էր տարածքի մյուս բնակիչներին։

Դեպքի վայր են կանչվել ոստիկանություն, որը հրամայել է նվազեցնել ձայնը։ Երեկույթի մասնակիցները համաձայնվել են, բայց հենց որ ոստիկանությունը հեռացել է, ձայնը վերադարձել է նախկին մակարդակին։

Գործը, ի վերջո, հասել է դատարան, նախնական լսումները նշանակված են նոյեմբերի 6-ին։ Վինիսիուսին սպառնում է տուգանք կամ նույնիսկ 15-ից 90 օրվա ազատազրկում։