Հայտնի են «Էլ-Կլասիկոյի» տոմսերի արժեքները

Մրցաշրջանի առաջին «Էլ-Կլասիկոն» ՝ «Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի» միջև խաղը, կկայանա հաջորդ շաբաթվա վերջին։ Խաղը կանցկացվի «Ռեալ Մադրիդի» տնային մարզադաշտում, և ակումբը տոմսերի գները հայտարարել է նախորդ օրը։

Ամենամատչելի տարբերակները սկսվում են 100 եվրոյից, իսկ VIP մուտքի տոմսերը կարժենան 990 եվրո։ Սա «Ռեալ Մադրիդի» համար վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշն է, հաշվի առնելով, որ նույնիսկ Չեմպիոնների լիգայի «Յուվենտուսի» դեմ խաղերի դեպքում VIP տոմսերի գինը սկսվում է 440 եվրոյից։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» մրցաշարային աղյուսակում ունի 21 միավոր, իսկ «Բարսելոնան»՝ 19։