«Ռեալ Մադրիդի» բժշկական թիմը լավատեսորեն է տրամադրված աջ պաշտպանների վերականգնման հարցում

«Ռեալ Մադրիդի» բժշկական թիմը լավատեսորեն է տրամադրված աջ պաշտպաններ Դանի Կարվախալի և Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի վերականգնման հարցում: Ակումբը կարծում է, որ նրանք կարող են վերականգնվել Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղին, որը կկայանա հոկտեմբերի 26-ին, հայտնում է The Athletic-ը:

Կարվախալը ներկայումս բացակայում է սրունքի վնասվածքի պատճառով, որը ստացել է Լա Լիգայի «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղում։ Ալեքսանդր-Արնոլդը վնասել է ազդրի մկանը Չեմպիոնների Լիգայի «Մարսելի» դեմ խաղում։

Պաշտպաններ Անտոնիո Ռյուդիգերը և Ֆերլան Մենդին նույնպես անկասկած բաց կթողնեն «Բարսելոնայի» դեմ խաղը՝ վերականգնվելով ազդրի վնասվածքներից։