Ուսման Դեմբելեն աշխատավարձի բարձրացում է պահանջում

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Ուսման Դեմբելեն բանակցություններ է վարում ակումբի ղեկավարության հետ՝ նոր պայմանագիր ստորագրելու նպատակով, հայտնում է L’Équipe-ը։

Հաղորդվում է, որ «Ոսկե գնդակի» արժանանալուց հետո 28-ամյա ֆրանսիացին պահանջել է աշխատավարձի բարձրացում։ Ներկայումս Դեմբելեն ՊՍԺ-ում տարեկան վաստակում է մոտ 18 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

2025/26 մրցաշրջանում Դեմբելեն արդեն մասնակցել է 4 խաղի՝ բոլոր մրցաշարերում միասին, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։