Նեյմարը պատրաստ է կարիերան շարունակել Ա Սերիայում, նրանով հետաքրքրված են երկու ակումբներ

«Սանթոսի» հարձակվող Նեյմարը պատրաստ է տեղափոխվել Ա Սերիա, որտեղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը» և «Նապոլին», հայտնում է ESPN-ը՝ հղում անելով լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստը մտածում է այս ձմռանը Եվրոպա վերադառնալու մասին, այն բանից հետո, երբ դեկտեմբերի 31-ին լրանա բրազիլական ակումբի հետ իր պայմանագիրը։ Նեյմարը հույս ունի տպավորություն թողնել Բրազիլիայի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի վրա և վերադառնալ ազգային հավաքական՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ։

Նշվում է, որ անցյալ ամռանը ֆուտբոլիստին արդեն առաջարկվել էր տեղափոխվել «Միլան»։