«Մոնակոյի» գործադիր տնօրեն Տիագո Սկուրոն պատասխանել է, թե արդյոք ակումբը մտադիր է գնել հարձակվող Անսու Ֆատիին, որը նախորդ ամռանը վարձավճարով տեղափոխվել էր «Բարսելոնայից»։
«Սա քննարկման թեմա չէ։ Այս պահին մենք պարզապես ցանկանում ենք Ֆատիին ապահովել խաղաժամանակ ստանալու համար անհրաժեշտ պայմաններով, որպեսզի նա կարողանա կարևոր և կայուն ֆուտբոլիստ լինել «Մոնակոյի» համար։
Գործարար հարցերը հիմա կարևոր չեն։ Երբ ժամանակը գա, մենք որոշում կկայացնենք։ «Մոնակոն» այս իրավիճակում պաշտպանված է ֆուտբոլիստի և «Բարսայի» միջև կնքված համաձայնագրով։ Նպատակն է արդյունքների հասնել և նրան խաղադաշտում պահել», – Սկուրոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ֆատին «Մոնակոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է հինգ խաղ՝ խփելով վեց գոլ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մոնակոն» կարող է հարձակվողին գնել 11 միլիոն եվրոյով։