Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ «Յուվենտուսը» դիտարկում է «Ֆեներբահչեի» պաշտպան Միլան Շկրինիարի տրանսֆերը։
Ըստ աղբյուրի՝ 30-ամյա սլովենացին դիտարկվում է որպես վնասվածք ստացած պաշտպան Բրեմերի փոխարինող։
Շկրինիարը «Ֆեներբահչեում» հանդես է գալիս 2025 թվականի հուլիսից։ 2025/26 մրցաշրջանում պաշտպանը խփել է մեկ գոլ 14 խաղում։
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։