«Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդին մոտ է Ա Սերիա վերադառնալուն:
La Stampa-ի փոխանցմամբ՝ «Տորինոյի» նախագահ Ուրբանո Կահիրեն ուսումնասիրում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։
Արգենտինացի հարձակվողի համար, ով «Ինտերի» և «Սամպդորիայի» կազմում անցկացրած տարիներին Ա Սերիայում խփել է 121 գոլ, Իտալիա վերադառնալն ու կարիերան շարունակելն առաջնահերթություն է։
Այս մրցաշրջանում 32-ամյա Իկարդին «Գալաթասարայի» կազմում անցկացրած յոթ խաղում խփել է հինգ գոլ: