«Բարսելոնայի» և Անգլիայի հավաքականի վինգեր Մարկուս Ռեշֆորդը խոսել է իր խաղի մասին։
27-ամյա ֆուտբոլիստը Կատալոնիայում արդարացրել է սպասումները՝ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում տասը խաղում խփելով երեք գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։
«Մի օր ես կհասնեմ իմ ողջ ներուժին, և դուք վերջապես կտեսնեք իմ լավագույն տարբերակը։ Դա ինձ ավելի երջանիկ կդարձնի, ինչը նաև դրական ազդեցություն կունենա։ Այդպիսով ես կարող եմ ավելի օգտակար լինել «Բարսելոնային» և Անգլիայի հավաքականին», – Ռեշֆորդի խոսքերն է մեջբերել Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ անցյալ ամռանը «Բարսելոնան» անգլիացուն վարձակալեց «Մանչեսթեր Յունայթեդից» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ գնելու հնարավորությամբ։