«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Կազեմիրոյի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» չի բացառում 33-ամյա կիսապաշտպան Կազեմիրոյի հետ 2026 թվականի ամռանը լրանալու պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը, հայտնում է ESPN-ը։

Ըստ աղբյուրի՝ բրազիլացի ֆուտբոլիստը ստիպված կլինի համաձայնվել աշխատավարձի կրճատման հետ, եթե ցանկանում է մնալ «Կարմիր սատանաների» կազմում։ Դավիդ դե Խեայի, Ռաֆայել Վարանի և Մարկուս Ռեշֆորդի հեռանալուց հետո «Կարմիր սատանաները» ձգտում են շարունակել կրճատել իրենց աշխատավարձի ծախսերը։

33-ամյա կիսապաշտպանն այժմ «Մանչեսթեր Յունայթեդում» ստանում է ամենաբարձր աշխատավարձերից մեկը։

Ըստ տեղեկությունների՝ Կազեմիրոյով հետաքրքրված են Բրազիլիայի և Սաուդյան Արաբիայի ակումբները։

Կիսապաշտպանը «Կարմիր սատանաների» կազմում հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է Պրեմիեր Լիգայի վեց հանդիպման՝ խփելով մեկ գոլ։