«Լիվերպուլը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Նիկո Շլոտերբեկի տեղափոխությամբ, հայտնում է Bild-ը։
Գերմանական ակումբը փորձում է երկարաձգել ֆուտբոլիստի գործող պայմանագիրը, սակայն կողմերն առայժմ չեն հասել համաձայնության։
Նշվում է, որ անգլիական ակումբը Շլոտերբեկի թեկնածությունը սկսել է դիտարկել Ջո Գոմեսի (կամ Ջիովանի Լեոնիի) վնասվածքից հետո։ Բացի այդ, գերմանացին կարող է դիտվել նաև որպես Վիրջիլ վան Դեյքի երկարաժամկետ փոխարինող։
28-ամյա պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Բարսելոնան», որը ձախլիկ կենտրոնական պաշտպան է փնտրում և Շլոտերբեկին դիտարկում է որպես հիմնական տարբերակ։