«Լիվերպուլը» գլխավորում է «Բորնմութի» հարձակվող Անտուան Սեմենյոյին ձեռք բերելու մրցավազքը, ըստ indykaila-ի:
Ըստ աղբյուրի՝ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանում կարժենա 90-100 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Սակայն, ամռանը հարձակվողի արժեքը կնվազի մինչև 70 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Նախկինում լրատվամիջոցները հայտնել էին, որ Սեմենյոյի նկատմամբ հետաքրքրություն ունեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Թոթենհեմը»։
Ընթացիկ մրցաշրջանում «Բորնմութի» հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է ութ հանդիպում՝ խփելով վեց գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։