Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում 6-0 հաշվով հաղթեց Պուերտո Ռիկոյին։
Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում կատարեց երկու գոլային փոխանցում, ինչը նրան դարձրեց միջազգային ֆուտբոլի պատմության մեջ ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը։
Մեսսին այժմ Արգենտինայի հավաքականի կազմում ունի 60 գոլային փոխանցում՝ գերազանցելով Նեյմարին (58, Բրազիլիա) և Լենդոն Դոնովանին (58, ԱՄՆ):