Կայ Հավերցը կարող է խաղադաշտ վերադառնալ սպասվածից շուտ

«Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը կարող է խաղադաշտ վերադառնալ սպասվածից շուտ։ 26-ամյա ֆուտբոլիստը ծունկը վնասել է Պրեմիեր լիգայի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

HandofArsenal-ի տվյալներով՝ ակումբի անձնակազմը «տպավորված» է ֆուտբոլիստի վերականգնողական մոտեցմամբ։ Հարձակվողը գտնվում է վերականգնման վերջին փուլում, և շատ հավանական է, որ նա շուտով կկարողանա վերադառնալ հիմնական խմբի լիարժեք մարզումներին։

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 18-ին, «Արսենալը» կխաղա «Ֆուլհեմի» դեմ։ Միկել Արտետայի թիմը ներկայումս գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով առաջ անցնելով «Լիվերպուլից»։