Հարի Քեյնը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում

Անգլիայի հավաքականի և «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը դարձել է ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ խաղալով Անգլիայից դուրս գտնվող ակումբում:

Squawka-ի տվյալներով՝ 32-ամյա մյունխենցի հարձակվողը խփել է 18 գոլ:

Աղբյուրի համաձայն՝ Քեյնը գերազանցել է նախկին հարձակվող Գարի Լինեկերի ռեկորդը, որը «Բարսելոնայի» կազմում (1986-89) անցկացրած տարիներին խփել էր 17 գոլ:

Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել անգլիական «Թոթենհեմից» 2023 թվականի ամռանը:

32-ամյա հարձակվողը երկու գոլ է խփել 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի Լատվիայի դեմ խաղում: Անգլիացիները հաղթել են 5-0 հաշվով: