Հարի Քեյն. «Սա իմ կարիերայի ամենալավ մեկնարկն է»

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը գնահատել է իր ելույթները այս մրցաշրջանում:

Մյունխենյան թիմի կազմում անցկացրած վերջին 10 խաղերում Քեյնը խփել է 18 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում:

«Սա իմ կարիերայի մրցաշրջանի լավագույն սկիզբն է, դրանում կասկած չկա: Ես ինձ իսկապես հիանալի եմ զգում: Ես Մյունխենում եմ արդեն մի քանի տարի, և ամեն ինչ հանդարտվել է:

Կինս և երեխաներս երջանիկ են, և նրանք նույնպես մեծ դեր են խաղում: Ֆիզիկապես ես հիանալի մարզավիճակում եմ: Հոգեբանորեն ես այն տարիքում եմ, երբ մեծ փորձ ունեմ: Ես ոգեշնչված եմ, քանի որ խաղում եմ մի թիմում, որը շատ գոլային պահեր է ստեղծում: Եվ գիտեմ, որ եթե հնարավորություններ ունենամ, կխփեմ», – ասել է Քեյնը Daily Mail-ին:

Հարի Քեյնը 32 տարեկան է, և նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2026/2027 մրցաշրջանի ավարտը։