«Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» նախկին աստղեր Ժերար Պիկեն և Մարսելոն հումորային վեճ են ունեցել YouTube բլոգեր Plex-ի ալիքում։
Նախկին ֆուտբոլիստները հիշել են 2017 թվականի Իսպանիայի Սուպերգավաթի վիճահարույց «Էլ-Կլասիկոն»։ Մադրիդյան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այդ խաղում երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից։ Հեռացվելուց հետո պորտուգալացին հրեց մրցավարին, իսկ ավելի ուշ որակազրկվեց հինգ խաղով։
Մարսելոյի կարծիքով՝ մրցավարը պետք է 11 մետրանոց հարված նշանակեր «Բարսելոնայի» դեմ Ռոնալդուի հետ կապված այդ միջադեպի համար, իսկ Պիկեն համաձայն չէ Մարսելոյի հետ։
««Ռեալ Մադրիդը տրտնջում է և աղմուկ է բարձրացնում, եթե չի կարողանում հաղթել մրցակցին։ Սա «Ռեալ Մադրիդի» ԴՆԹ-ն է», – ասել է Պիկեն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին, «Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան» կմրցեն Իսպանիայի առաջնությունում։