Ֆրենկի դե Յոնգը պաշտոնապես երկարացրել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Նոր համաձայնագրի ժամկետը սահմանված է մինչև 2029 թվականը։ Նիդեռլանդցի կիսապաշտպանը համաձայնագրի պայմաններով տարեկան վաստակելու է մոտ 9–10 միլիոն եվրո։
Բացի այդ, Դե Յոնգի հրաժարագինը բարձրացվել է՝ նախկին 400 միլիոն եվրոյի փոխարեն այժմ այն կազմում է 500 միլիոն եվրո։