Էնցո Մարեսկան տուգանվել է

«Չելսիի» մարզիչ Էնցո Մարեսկան պատժվել է։ Ֆուտբոլի ասոցիացիան (FA) Մարեսկային որակազրկել է մեկ խաղով և տուգանել 8000 ֆունտ ստեռլինգով (մոտավորապես 9200 եվրո)։

Մարեսկան պատժվել է «Լիվերպուլի» դեմ խաղում կարմիր քարտ ստանալուց հետո։ Թիմի ուշ խփած հուզիչ գոլի ժամանակ «Չելսիի» մարզիչը դուրս է վազել տեխնիկական գոտուց և տոնել իր խաղացողների հետ։

«Չելսին» ներկայումս զբաղեցնում է Պրեմիեր լիգայի աղյուսակի յոթերորդ հորիզոնականը՝ հինգ միավորով զիջելով առաջատար «Արսենալին»։ Հոկտեմբերի 18-ին «Չելսին» կխաղա «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ, և Մարեսկան չի լինի տեխնիկական գոտում։