Զինեդին Զիդանը հայտնել է, թե ում կնախընտրեր կրկին մարզել՝ Կրիշտիանու Ռոնալդուին, թե՞ Լուկա Մոդրիչին

«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, թե ում կնախընտրեր կրկին մարզել՝ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, թե՞ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին։ Խորվաթն ու պորտուգալացին Զիդանի ղեկավարությամբ խաղացել են «Ռեալ Մադրիդում»։

«Երկուսն էլ։ Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, քանի որ ինձ դուր են գալիս երկուսն էլ։ Ճիշտ այնպես, ինչպես Բենզեման ու Կրոսը։ Դուք պետք է տեսնեիք նրանց մարզումների ժամանակ։ Մրցակիցները գնդակը չէին տեսնում, երբ այդ տղաները դաշտում էին։ Մոդրիչը, Կրոսը, Իսկոն, Բենզեման, Ռոդրիգոն․․․ Նրանք երբեք գնդակը չէին կորցնում։ Դա անհավանական էր», – Զիդանի խոսքերն է մեջբերում MadridXtra-ն։

Հիշեցնենք, որ մարզիչը երկար ժամանակ գործազուրկ է։ Նա ասում է, որ երազում է մարզել իր երկրի ազգային հավաքականը։