«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստի մասին։
«Եթե ես պետք է անվանեի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին, ես կընտրեի Բրազիլիայի հավաքականից Ռոնալդոին։ Այն, ինչ նա անում էր խաղադաշտում, անհավանական էր։ Նա մրցակցին ասում էր. «Ես պատրաստվում եմ հնարք անել», և նա դա անում էր», – Զիդանի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ռոնալդոն խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Կրուզեյրոն», «ՊՍՎ Էյնդհովենը», «Բարսելոնան», «Ինտերը», «Ռեալ Մադրիդը», «Միլանը» և «Կորինտիանսը»։