Զինեդին Զիդան. «Լամին Յամալը այն ֆուտբոլիստն է, ով ինձ զարմացնում է գնդակի հետ իր աշխատանքով»

«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ «Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը գրավել է իր ուշադրությունը:

«Անկախ իր դիրքից, մեկ ֆուտբոլիստ, որը զարմացնում է ինձ, երբ դիպչում է գնդակին, դա Լամին Յամալն է։ Անցյալ մրցաշրջանում՝ Չեմպիոնների Լիգայի «Սան Սիրոում» «Ինտերի» դեմ խաղում (3-4), նա ամեն ինչ միայնակ արեց։

Հետո ես մտածում եմ Վիտինյայի կամ Ժոաու Նևեշի մասին։ Նրանք երբեք չեն կորցնում գնդակը», – Զիդանի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Հիշեցնենք, որ Յամալը երկրորդ տեղը գրավեց 2025 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ, որը նվաճեց ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն։