ԱԱ-2026․ Իռլանդիա – Հայաստան․ առաջին խաղակեսն ավարտված է

ԱԱ-2026-ի ընտրական փուլի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը դուբլինում մրցում է Իռլանդիայի հավաքականի դեմ։ Առաջին խաղակեսն ավարտված է։

Թիմերը 45 և ավելացված ևս 5 րոպեների ընթացքում չեն կարողացել բացել խաղի հաշիվը։ Հայաստանը հանդիպման ընթացքում գնդակին տիրել է խաղաժամանակի 56%-ի ընթացքում։