«Ռեալ Մադրիդը» լավատեսորեն է տրամադրված մի քանի խաղացողների ֆիզիկական վիճակի վերաբերյալ:
Ըստ The Athletic-ի՝ մադրիդյան ակումբը կարծում է, որ երկու աջ պաշտպաններն էլ՝ Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը և Դանի Կարվախալը, կվերադառնան «Էլ-Կլասիկոին»:
Վերջին մի քանի խաղերում «Ռեալ Մադրիդը» ստիպված է եղել պաշտպանության աջ կողմում օգտագործել այլ դիրքերի խաղացողների:
«Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան» կհանդիպեն «Էլ-Կլասիկոյում» կիրակի՝ հոկտեմբերի 26-ին: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 19:15-ին:
Ութ խաղից հետո «Ռեալ Մադրիդը» 21 միավորով գլխավորում է Լա Լիգան: