Տեղեկություններ են հայտնվել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեի առողջական վիճակի մասին։
Լրագրող Էդու Ագիրեի խոսքով՝ Մբապեն կմասնակցի Իսպանիայի առաջնության «Խետաֆեի» դեմ առաջիկա խաղին։ Աղբյուրը հայտնում է, որ հարձակվողը կվերադառնա մարզումներին հինգշաբթի օրը։
Այս մրցաշրջանում Մբապեն մասնակցել է տասը խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով 14 գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։ Իսպանիայի Լա լիգայի իններորդ տուրի «Խետաֆեի» և «Ռեալ Մադրիդի» միջև խաղը կկայանա հոկտեմբերի 19-ին։
Սկիզբը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին։