Ո՞վ է պատմության լավագույն ֆուտբոլիստը․ Զինեդին Զիդանը պատասխանել է

Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմության ամենամեծ ֆուտբոլիստ է համարում բրազիլացի Ռոնալդո Նազարիոյին, տեղեկացնում է ESPN-ը։

«Ո՞վ է ինձ համար պատմության մեծագույն խաղացողը։ Ես կասեի՝ բրազիլացի Ռոնալդոն։ Այն, ինչ նա անում էր դաշտում, պարզապես անհավանական էր»,– նշել է Զիդանը։

Հիշեցնենք, որ Զիդանն ու Ռոնալդոն միասին խաղացել են Մադրիդի «Ռեալի» կազմում 2002-ից 2006 թվականներին։