«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Տիբո Կուրտուան մտադիր չէ երկարաձգել ակումբի հետ իր ներկայիս պայմանագիրը, հայտնում է El Nacional-ը:
Բելգիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։
Աղբյուրի համաձայն՝ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Կուրտուան կարող է կամ հեռանալ ակումբից, կամ կնքել վերջին խոշոր պայմանագիրը, հավանաբար՝ Սաուդյան Արաբիայի որևէ ակումբի հետ։ Քննարկվում է նաև «Գենկ» վերադառնալու հնարավորությունը, որտեղ նա սկսել է իր ֆուտբոլային կարիերան։
Ըստ տեղեկությունների՝ «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինին դիտարկում է որպես Կուրտուայի հեռանալուց հետո առաջին համարի պաշտոնը զբաղեցնելու հիմնական թեկնածու։
Սակայն, դրա համար Լունինը պետք է մնա պահեստային մինչև բելգիացու պայմանագրի ժամկետի լրանալը, և դեռ պարզ չէ՝ արդյոք նա համբերություն կունենա սպասելու այդ հնարավորությանը։
26-ամյա Լունինը դեռևս չի խաղացել «Ռեալ Մադրիդի» կազմում այս մրցաշրջանում։