Սանդրո Տոնալին կարող է վերադառնալ Ա Սերիա

«Յուվենտուսը» պլանավորում է պայմանագիր կնքել «Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի հետ, ըստ Juvelive-ի։

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը պատրաստ է «կաչաղակներին» առաջարկել իրենց կիսապաշտպան Տյոն Կուպմայներսին՝ Սանդրո Տոնալիի դիմաց։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանդրո Տոնալին դարձել է «Յուվենտուսի» առաջնահերթ տրանսֆերային նպատակը։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Կուպմայներսը մասնակցել է յոթ խաղի բոլոր մրցաշարերում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ 25-ամյա Տոնալին մասնակցել է 9 խաղի բոլոր մրցաշարերում, դառնալով երեք գոլային փոխանցման հեղինակ։