Գործակալ Պինի Զահավին, որը ներկայացնում է «Բարսելոնայի» 37-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին կատալոնական ակումբում։ Նախկինում հաղորդվում էր, որ «Բլաուգրանան» չի երկարաձգի լեհ ֆուտբոլիստի պայմանագիրը, որը լրանում է 2026 թվականի ամռանը։
«Լևանդովսկու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ լրանում է 2026 թվականի ամռանը, և դեռևս որոշումներ չեն կայացվել: Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի առաջիկա օրերին։
Առաջարկներ Սաուդյան Արաբիայի ակումբներից՞։ Ոչ, Սաուդյան Արաբիայի թիմերի հետ պաշտոնական բանակցություններ չեն եղել։ Այս պահին առաջարկներ չկան», – Զահավիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է ինը խաղի բոլոր մրցաշարերում՝ դառնալով չորս գոլի հեղինակ։