«Բարսելոնայի» առաջատար հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք է ստացել Լեհաստանի հավաքականի կազմում միջազգային հավաքի ընթացքում, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
«Լևանդովսկու մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի երկգլուխ մկանի պատռվածք։ Վերականգնման ժամկետը կախված կլինի բուժման ընթացքից»,– նշված է ակումբի հայտարարությունում։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, Լևանդովսկուն լիարժեք ապաքինվելու համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 4-ից 6 շաբաթ։ Այս ընթացքում նա, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լա Լիգայի մի քանի խաղերի, այդ թվում՝ 10-րդ տուրի «Ռեալ Մադրիդի» հետ սպասվող հանդիպմանը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի «Օլիմպիակոսի» և «Բրյուգեի» դեմ հանդիպումներին։