«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան մարզասրահում ակտիվ մարզվում է հնարավորինս շուտ խաղադաշտ վերադառնալու համար, հայտնում է լրագրող Կառլոս Մոնֆորտին։ «Բարսելոնան» հույս ունի, որ Ռաֆինյան լիովին պատրաստ կլինի «Ռեալ Մադրիդի» դեմ խաղին։
Աղբյուրի համաձայն՝ Ռաֆինյան կարող է ընդգրկվել «Ժիրոնայի» դեմ առաջիկա խաղի հայտացուցակում, սակայն դա քիչ հավանական է։ «Բարսելոնան» որևէ ռիսկի չի դիմի ֆուտբոլիստի վերականգնումը պարտադրելու հարցում։
Այս մրցաշրջանում 28-ամյա Ռաֆինյան յոթ խաղ է անցկացրել Լա Լիգայում և Չեմպիոնների Լիգայում՝ խփելով երեք գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։