Մոհամեդ Սալահը առաջիկա ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Գալաթասարայը» հետաքրքրություն է հայտնել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի նկատմամբ և քննարկում է նրա տրանսֆերը այս ձմռանը, հայտնում է Nefes-ը։

Ըստ աղբյուրի՝ ստամբուլյան ակումբը պլանավորում է փորձել ձեռք բերել 33-ամյա հարձակվողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Միևնույն ժամանակ, «Լիվերպուլը», չնայած Սալահի գործող պայմանագրին մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը, պատրաստ է քննարկել նրա վաճառքը։

Ընթացիկ մրցաշրջանում Սալահը ակումբի կազմում անցկացրած 9 խաղում բոլոր մրցաշարերում խփել է երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։