Կիլիան Մբապպեն հայտնել է «Ռեալ Մադրիդի» և ՊՍԺ-ի միջև եղած տարբերությունը

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն հայտնել է «Լոս Բլանկոսի» և ՊՍԺ-ի միջև եղած տարբերությունը։ Ֆրանսիացին փարիզյան ակումբում խաղացել է 2017-ից 2024 թվականներին։

«Միակ տարբերությունն այն է, որ «Ռեալ Մադրիդը» աշխարհի լավագույն ակումբն է։ Ես սովոր եմ երկրպագուների ճնշմանը։ Բայց դուք ինքներդ ձեզ ասում եք. ես աշխարհի լավագույն ակումբում եմ, պետք է հաղթեմ, լավ հանդես գամ, օրինակ լինեմ թիմակիցներիս և երկրպագուների համար», – Մբապպեի խոսքերն է մեջբերում Movistar-ը։

ՊՍԺ-ի կազմում Մբապպեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 308 հանդիպում՝ խփելով 256 գոլ և կատարելով 110 գոլային փոխանցում։ «Ռեալ Մադրիդի» կազմում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 69 հանդիպում՝ խփելով 58 գոլ և կատարելով յոթ գոլային փոխանցում։