«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմի ծառայություններով։
Bild-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը կարող է լքել «Բորուսիան» խաղաժամանակի պակասի պատճառով։
Ըստ աղբյուրի՝ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը 20-ամյա ֆուտբոլիստի մեծ երկրպագու է և կարող է նպաստել նրա տրանսֆերին։ Պորտուգալացի մարզիչը գնահատում է Բելինգհեմի ֆիզիկական ուժը և կարծում է, որ նա հիանալի կհամապատասխանի իր համակարգին։
Բելինգհեմը այս մրցաշրջանում մասնակցել է 13 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի ամառը։