«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ հավատում է Աստծուն, բայց չի կատարում կրոնական ծեսեր։
«Ես հավատում եմ Աստծուն։ Հավատքն օգնում է ինձ, բայց ես չեմ զբաղվում դրանով։ Ես սիրում եմ հավատքը։ Ինչպես ասել է մի եպիսկոպոս, դրախտը մի վայր է, որտեղ «Բարսելոնան» յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ գոլ է խփում «Ռեալ Մադրիդի» դեմ։
Եթե Աստված գոյություն ունի, ապա նա «Բարսելոնայի» կողմից է», – Լապորտայի խոսքերն է մեջբերում «AS»-ը։