«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն ձախ ոտքի սրունքի վնասվածքի պատճառով բաց կթողնի 2-3 շաբաթ, ըստ Mundo Deportivo-ի։
Այսպիսով, 27-ամյա իսպանացին բաց կթողնի Լա Լիգայի «Ժիրոնայի» (հոկտեմբերի 18) և «Ռեալ Մադրիդի» (հոկտեմբերի 26) և Չեմպիոնների Լիգայի «Օլիմպիակոսի» (հոկտեմբերի 21) դեմ խաղերը։
2025/26 մրցաշրջանում Օլմոն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։