Daily Mail. Ջուդ Բելինգհեմի և Ջոբ Բելինգհեմի ծնողները ամուսնալուծվել են

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի և նրա եղբոր՝ «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմի ծնողները ամուսնալուծվել են ավելի քան 20 տարվա ամուսնությունից հետո, հայտնում է Daily Mail-ը։

Նախկին ոստիկանության սերժանտ Մարկ Բելինգհեմը և նրա կինը՝ Դենիզը, հրաժարվել են իրենց կարիերայից՝ որդիներին մեծացնելու և նրանց դաստիարակելու համար՝ թողնելով իրենց ընտանեկան տունը Արևմտյան Միդլենդսում։

Վերջին տարիներին զույգը առանձին էր ապրում տարբեր երկրներում։

Զույգի բաժանման մասին լուրերը սկսեցին շրջանառվել անցյալ շաբաթ, երբ նրանց լուսանկարեցին՝ միմյանցից առանձին նստած։