«Բավարիան» թիրախավորել է «Նոթինգհեմ Ֆորեստի» կենտրոնական պաշտպան Մուրիլյոյին։
Sport Bild-ի տվյալներով՝ 23-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Չելսին»։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո։ Սա նշանակում է, որ գերմանական գրանդը նախ պետք է վաճառի ֆուտբոլիստների՝ Մուրիլյոյին ձեռք բերելու համար։
Նշվում է, որ «Ռեալ Մադրիդը» նախկինում փորձել է ձեռք բերել բրազիլացի պաշտպանին։
Ֆուտբոլիստը անգլիական ակումբում հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։ Ընթացիկ մրցաշրջանում Մուրիլյոն մասնակցել է հինգ հանդիպման բոլոր մրցաշարերում՝ սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։